Արայիկ Հարությունյան թիմակիցները վախեցե՞լ են ՀՀ իշխանություններից եւ բոյկոտել լսումները․ «Հրապարակ»
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովում երեկ տեղի ունեցած խորհրդարանական լսումներին, որը վերաբերում էր Արցախին, եւ որի նախաձեռնողը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունն էր, մասնակցում էին Արցախի ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների մի շարք պատգամավորներ: Հրավերը մերժել էր Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» խմբակցությունը: Իշխող «Ազատ հայրենիքն» ընդունել էր հրավերը, որը հասցեագրված է եղել պատգամավոր Արամայիս Աղաբեկյանին, սակայն լսումների օրը հայտնել էին, թե եղանակային վատ պայմաններով պայմանավորված՝ պատգամավորը չի կարողացել Հայաստան հասնել:
ՊՈՒ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հաստատեց. «Մեր մյուս գործընկերներն ավելի վաղ են եկել, իսկ մյուս գործընկերը չի հասցրել, ինչի համար ներողություն է խնդրել, եւ կարելի է հասկանալ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովում երեկ տեղի ունեցած խորհրդարանական լսումներին, որը վերաբերում էր Արցախին, եւ որի նախաձեռնողը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունն էր, մասնակցում էին Արցախի ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների մի շարք պատգամավորներ: Հրավերը մերժել էր Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» խմբակցությունը: Իշխող «Ազատ հայրենիքն» ընդունել էր հրավերը, որը հասցեագրված է եղել պատգամավոր Արամայիս Աղաբեկյանին, սակայն լսումների օրը հայտնել էին, թե եղանակային վատ պայմաններով պայմանավորված՝ պատգամավորը չի կարողացել Հայաստան հասնել:
ՊՈՒ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հաստատեց. «Մեր մյուս գործընկերներն ավելի վաղ են եկել, իսկ մյուս գործընկերը չի հասցրել, ինչի համար ներողություն է խնդրել, եւ կարելի է հասկանալ»: