Գարիկ Մարտիրոսյանն՝ «Առաջին ալիքում» Իվան Ուրգանտին փոխարինելու լուրերի մասին
Ժամանց
Ռուսական լրատվամիջոցներում տեղեկատվություն էր տարածվել, ըստ որոնց՝ Գարիկ Մարտիրոսյանը ռուսական «Առաջին ալիքում» կփոխարինի հեռուստահաղորդավար Իվան Ուրգանտին։
Նշվել էր, որ Մարտիրոսյանն աշխատում է մշակման եւ արտադրության փուլում գտնվող 18 հաղորդման վրա, եւ իբրեւ դրանցից մեկը «Երեկոն Ուրգանտի հետ» հաղորդաշարն է։
Հեռուստահաղորդավար Իվան Ուրգանտը Gazeta.ru-ի հետ զրույցում մեկնաբանել էր շրջանառվող լուրերը՝ ասելով. «Մի հավատացեք ասեկոսեներին»:
Դրանք «Ինստագրամ»-ի սթորի բաժնում հերքել է նաև Մարտիրոսյանը՝ համարելով կեղծ տեղեկություն:


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար