Կառավարությունը գաղտնի բարձրացրեց քննիչների, ոստիկանների և ԱԱԾ-ականների աշխատավարձը, իբր լքում են համակարգը. «Ժողովուրդ»
Հայկական Մամուլ«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթը իր երեկվա համարում գրել էր, որ կառավարությունը նախագծերը գաղտնի է քննարկում, անցկացնում չզեկուցվողների անվան տակ: Եվ, ահա, կառավարությունը երեկ չզեկուցվող նախագծով բարձրացրեց իրավապահ համակարգի քննիչների աշխատավարձը:
Մասնավորապես, կառավարության պահուստային ֆոնդից 4,1 մլրդ դրամ կամ 8,2 մլն դոլար հատկացվեց Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի եւ Ոստիկանության աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը: Ընդհանուր գումարից 3 մլրդ 120 մլն դրամ հատակացվեց ԱԱԾ-ին, 340 մլն. Ոստիկանությանը, եւ 643 մլն. Քննչական կոմիտեին:
Գումարի հատկացման հիմնավորումն այն է, որ քննիչների ֆինանսական վիճակը փոքր-ինչ բարելավելու անհրաժեշտություն կա, քանի որ քրգործերի թիվն աճել է, եւ քննիչները սկսել են լքել համակարգը: Մասնավորապես, 643 մլն դրամը կուղղվի քննիչների աշխատավարձերի բարձրացմանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում