Թիմային շատ լավ աշխատանք կատարեցինք. Բիչախչյան
Սպորտ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Վահան Բիչախչյանը Չեռնոգորիայի հետ խաղի դրական արդյունքը կապում է թիմային լավ աշխատանքի հետ:
«Հարձակվողի դիրքն ինձ համար հարազատ դիրք է, քանի որ հակառակորդի դարպասին ավելի մոտ եմ: Փորձեցի մարզչի առաջադրանքը կատարել: Լավ համագործակցեցինք Էրիկ Վարդանյանի հետ, նաև պաշտպանը սխալվեց և, լավ դիրք դուրս գալով, ձախ ոտքով գրավեցի դարպասը: Թիմային շատ լավ աշխատանք կատարեցինք: Գիտեինք, թե ինչ էինք անելու խաղադաշտում»,-հաղորդմամբ` խաղից հետ ՀՖՖ-ի հետ զրույցում ասել է Բիչախչյանը:
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ընկերական խաղի շրջանակներում Երևանում ընդունեց Չեռնոգորիային: Հայաստանի հավաքականը հաղթեց Չեռնոգորիային նվազագույն հաշվով Խաղի վերջնամասում երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց ընտրանու կազմում իր նորամուտը նշող Ստյոպա Մկրտչյանը: Հաջորդ հանդիպումը Խոակին Կապառոսի գլխավորած թիմը կանցկացնի մարտի 29-ին՝ Օսլոյում մրցելով Նորվեգիայի հետ:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում