ՊՆ որոշ պաշտոնյաներ կազատվեն աշխատանքից. «Ժողովուրդ»
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ չի բացառվում, որ ՊՆ N զորամասերի որոշ պաշտոնատար անձինք աշխատանքից ազատվեն՝ կապված անցած շաբաթ, ըստ նախնական վարկածի, ինքնասպան եղած զինվորների դեպքերի հետ։
Բանն այն է, որ մարտի 18-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը աշխատանքային այցով եղել է Սյունիքի մարզում:
Զորամասերից մեկում սպաների հետ հանդիպմանը նախարարն ընդգծել է, որ տեղի ունեցածը որոշ ստորաբաժանումներում կարգապահության, ինչպես նաև առանձին զինծառայողների բարոյահոգեբանական ոչ պատշաճ մակարդակի հետևանք է:
Այս մասին հայտնել էր ՊՆ-ն, սակայն, մեզ հասած լուրերի համաձայն, նախարարը դեպքի մասին խոսելիս խիստ գնահատականներ է տվել եւ բարձրացրել է պատասխանատուների հարցը, ուստի չի բացառվում, որ քննության ընթացքում առաջ քաշվի բարձրաստիճան պաշտոնյաների անգործության հարցը, ինչի հետեւանքով արձանագրվել են դեպքերը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն