Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել համաշխարհային հանրությանը շարունակել «ճնշում գործադրել» Ռուսաստանի վրա
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն կոչ է արել միջազգային հանրությանը շարունակել ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Ուկրաինայում նրա հատուկ գործողության պատճառով։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Որպես միջազգային հանրություն՝ մենք պետք է շարունակենք ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։ Ուկրաինայի ինքնիշխանության դեմ այս հարձակումն անընդունելի է»,- ասել է նախարարը։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը նախազգուշացրել էր, որ Ռուսաստանի Դաշնության վրա արևմտյան երկրների կողմից պատժամիջոցների ճնշումը կավելանա այնքան ժամանակ, քանի դեռ վերջինս չի ավարտել հատուկ գործողությունը Ուկրաինայում։


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար