«Կարեւոր է իմանալ պատմությունդ»․ Եկատերինա Ստրիժենովան ամուսնու հետ Ծիծեռնակաբերդ է այցելել
Այլ
Հեռուստահաղորդավարուհի Եկատերինա Ստրիժենովան ու նրա ամուսինը՝ դերասան եւ պրոդյուսեր Ալեքսանդր Ստրիժենովը, Հայաստանում են։ Դերասանուհին այցի մանրամասները հայտնել է տելեգրամյան ալիքում։ Զույգն այցելել է Ծիծեռնակաբերդ հուշահամալիր։
«Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։ Մենք այցելել ենք հուշահամալիր, ուր փատաթղթեր, լուսանկար ու ականատեսների վկայություններ են պահվում։ Լուրջ տպավորություններ ունենք, որքան կարեւոր է իմանալ սեփական պատմությունը»,- գրել է հեռուստահաղորդավարուհին։
Ստրիժենովան նախօրեին հայտնել էր, որ Ռուսաստանից Երեւան է ժամանել։


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար