Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը ուղղակիորեն կախված է Ուկրաինայում Ռուսաստանի հաղթանակից․ Կոլերով
Բլոգոսֆերա
Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը ուղղակիորեն կախված է Ուկրաինայում Ռուսաստանի հաղթանակից։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է «Regnum» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքագետ Մոդեստ Կոլերովը։
«Ուկրաինայում Ռուսաստանի հաղթանակից ուղղակիորեն կախված է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը։ Եվ եթե Փաշինյանի Հայաստանն արդեն կատարել է իր հակառուսական ընտրությունը, և այժմ միակ խնդիրը երկրորդ անգամ կապիտուլյացիա ստորագրելով՝ ինքնասպանություն գործելու ժամանակի հարցն է, ապա Հայկական Լեռնային Ղարաբաղի կյանքը ուղղակիորեն կախված է ռուս խաղաղապահների մանդատի երկարաձգումից, ինչը Ուկրաինայում մեր պարտության դեպքում սկզբունքորեն կբացառվի։ Սա հիմնական բանն է, որ դուք պետք է իմանաք Լեռնային Ղարաբաղում, և նրանք դա առավել քան լավ գիտեն այնտեղ։ Սա պետք է իմանան նաև Երևանում, բայց Փաշինյանն ընտրեց պետական ինքնասպանության ճանապարհը, որը պատմականորեն ակնթարթային կդառնա Ռուսաստանի պարտությունից հետո»,֊գրել է Կոլերովը։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է