Ուկրաինացի ակտիվիստները Նյու Յորքում խափանել են հայտնի կատակերգուի ելույթը (տեսանյութ)
ՏեսանյութերՈւկրաինացի ակտիվիստները փորձել են խափանել կատակերգու Նուրլան Սաբուրովի ելույթը։ Նրանք թույլ չեն տվել հանդիսատեսին գնել համերգի տոմսեր, ինչպես նաև վանկարկել են «Ամո՛թ» և համերգասրահի նախասրահում ծածանել են Ուկրաինայի դրոշները։
Հենց ներկայացման ժամանակ հանդիսատեսներից մեկն ընդհատել է Սաբուրովին և սկսել ինչ-որ բան բղավել, սակայն անվտանգության աշխատակիցները նրան անմիջապես դուրս են բերել։ Ավելի վաղ կատակերգուն հրաժարվել էր բեմից խոսել ուկրաինական իրադարձությունների մասին, և երբ բեմ է վազել «արյունոտ» զգեստով ակտիվիստուհին, կատակել է նրա հետ։ Այս միջադեպից հետո Սաբուրովի ելույթները չեղարկվել են ամերիկյան մի քանի քաղաքներում։