Էրդողանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է Ուկրաինան և Իսրայելը
ԱշխարհՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է Ուկրաինայում մարդկանց տարհանման համար մարդասիրական միջանցքների անհրաժեշտությունը։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել են համաշխարհային կազմակերպության ղեկավարի գրասենյակում՝ զրույցից հետո։
Գուտերեշն ու Էրդողանը դիտարկել են մարդասիրական միջանցքների անհրաժեշտությունը՝ օգնություն բաժանելու և մարդկանց տարհանելու համար։
«Կողմերը քննարկել են նաև Երուսաղեմում տիրող իրավիճակը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը վերահաստատել է իր դիրքորոշումը սուրբ վայրերի ստատուս քվոյի պահպանման և հարգման կարևորության վերաբերյալ։ Ամեն գնով պետք է խուսափել սադրանքներից»,- հայտարարել են ՄԱԿ-ում: