Մակրոնը ներկայացել է անսովոր տեսքով
ԱշխարհՖրանսիայում շուտով կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Ներկայիս ղեկավար Էմանուել Մակրոնը որոշել է հանրությանը զարմացնել նոր նկարներով, որոնցում հայտնվել է անսովոր տեսքով։
Ֆրանսիայի նախագահի պաշտոնական լուսանկարիչը կիսվել է «կուլիսների հետևում» արված ֆոտոշարքով։ Կադրերից մեկում Մակրոնը նստած է բազմոցին։ Նախագահն արձակել է վերնաշապիկի կոճակները՝ ցուցադրելով մազոտ կուրծքը։
Համացանցի օգտատերերն ուրախությամբ են ընդունել ֆոտոշարքը։ Ոմանք Մակրոնին համեմատել են Շոն Քոներիի և Բերթ Ռեյնոլդսի հետ։