Opel-ը բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա վիրավոր
ԱշխարհԵրևանում այսօր՝ ժամը 17:20-ի սահմաններում, 31-ամյա Գառնիկ Ե.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Արարատի մարզից դեպի Երևան ընթանալիս, Երևանի վարչական տարածքում՝ Նորագավիթ թաղամասում՝ «Կանաչ» սուպերմարկետի դիմաց, բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե արգելապատնեշին և մոտ 30մ գլխիվայր սահելով՝ մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում, հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով Opel-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բախման հետևանքով վնասվել է նաև 41-ամյա Մանվել Հ.-ի վարած Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենան:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Պարեկային ծառայությունը պարզում է վիրավորի ինքնությունը: