Տարոյի աստղագուշակություն նոյեմբերի 9-15 շաբաթվա համար. Խոյերը մեծ ծրագրեր կկազմեն, իսկ Առյուծները կփորձարկեն իրենց դիմացկունությունը Մասնագետը ստամոքսի խանգարման դեմ ըմպելիքներ է խորհուրդ տվել Բժիշկը զգուշացրել է այտուց նվազեցնելու ժողովրդական միջոցների մասին, որոնք կարող են վատթարացնել իրավիճակը Կանարյան կղզիներում արտակարգ իրավիճակ է հայտարարվել միգրանտների հոսքի պատճառով․ Իսպանիայի վարչապետը արտահերթ նիստ կհրավիրի «Ժամանակներն ու իշխանավորները փոխվում են». Եզրաս արքեպիսկոպոսը հանդես է եկել ի պաշտպանություն Հայ եկեղեցու Daily Mirror. Չարլզ III-ը կարող է դառնալ Չինաստան այցելած երկրորդ բրիտանացի միապետը Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է Փեզեշքիանը Իրանի 80 հազար մզկիթներին կոչ է արել նպաստել էներգառեսուրսների խնայողությանը Հայաստան է ժամանել Իրանի փոխնախագահը Ընտանիքների հետ ճաշող բժիշկները Կրակովում հրաձգությունից հետո շտապել են փրկել մարդկանց Գերմանիայում ավտոբուսը վրաերթի է ենթարկել արոտավայրից փախած ուղտին Մոսկվայի առևտրի կենտրոնների նախկին համասեփականատեր, ադրբեջանցի Մանաշիրովը հեռակա կարգով դատապարտվել է 12 տարվա ազատազրկման 

Իշխանություններն անցել են գործի. ովքեր են դատավորի թեկնածուները. «Ժողովուրդ»

Հայկական Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Վճռաբեկ դատարանն ամբողջությամբ և վերջնականապես զավթելու իշխանութունների ծրագիրը մոտենում է իր տրամաբանական ավարտին: Օրենսդրական համապատասխան փոփոխությունների արդյունքում իշխանություններն իրականություն են դարձնում Վճռաբեկ դատարանում հլու-հնազանդ պալատներ ունենալու իրենց երազանքը:

Մինչ Բարձրագույն դատական խորհուրդը զբաղված է Վճռաբեկ դատարանում՝ նոր ձևավորվող պալատներում դատավոր աշխատելու ցանկություն ունեցող անձանց դիմումներն ընդունելու, ՀՀ դատական օրենսգրքով սահմանված գործառույթներ իրականացնելու, այդ թվում նաև թեկնածուներին ընտրելու և նրանց ցուցակները Ազգային ժողով ուղարկելու նախապատրաստական աշխատանքներով, իշխանության «էլիտար» ներկայացուցիչները զբաղված են հավանական թեկնածուների ցուցակները ճշգրտելու գործընթացով: Բանն այն է, որ իշխանությունները չեն ցանկանում անմասն մնալ Վճռաբեկ դատարանի պալատների ձևավորման գործընթացից, այլ, ճիշտ հակառակը, այդ գործընթացից փաստացի դուրս են թողնում ԲԴԽ-ին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Վճռաբեկ դատարանի պալատներում պաշտոնավարելու համար իշխանության համար ցանկալի թեկնածուներ ընտրելու «պատասխանատու» գործը վստահվել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց «խորհրդատվություն» տալու մեծ փորձ ունեցող Աննա Վարդապետյանին, որը քննարկումներ է ծավալում տարբեր գերատեսչությունների ղեկավարների հետ: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ քննարկումներին երբեմն մասնակցում է նաև ԲԴԽ ներկայիս ղեկավար Գագիկ Ջհանգիրյանը, սակայն վերջնական խոսքը նրան չի պատկանելու, այլ նրան է ներկայացվելու Աննա Վարդապետյանի կողմից ընտրված և վարչապետի հետ համաձայնեցված այն թեկնածուների ցուցակը, որոնց ԲԴԽ-ն պետք է հնազանդորեն ընտրի Ազգային ժողով ուղարկելու համար:

«Ժողովուրդ» օրաթերթին շատ հետաքրքիր տվյալներ են հայտնի դարձել այդ քննարկումներից:
Վճռաբեկ դատարանի վարչական պալատի ամենահավանական թեկնածուն Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Քրիստինե Մկոյանն է, ում համար պայքարում է արդարադատության նախարարը: Մկոյանը հանդիսանում է արդարադատության նախարարի կնոջ մտերիմ ընկերուհին, և նրանց միջև կան քավորսանիկական հարաբերություններ: Նախարարը նույնիսկ սպառնացել է լքել պաշտոնը, եթե Մկոյանը չնշանակվի Վարչական պալատում, ուստի վերջինս հաստատապես «ընտրվելու է» ԲԴԽ-ի կողմից և հայտնվելու է Ազգային Ժողովում: Մկոյանն ունի բոլոր ժամանակներում իշխանությունների հետ հարաբերվելու մեծ փորձ: Նա իր աշխատանքային վերելքը սկսել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմում աշխատելով և դատավոր է նշանակվել վերջինիս անմիջական հովանավորությամբ ու միջամտությամբ:

Մկոյանի եղբայրը եղել է Սերժ Սարգսյանի օգնականը և քիչ դեր չի կատարել Մկոյանի հետագա առաջխաղացման և Վերաքննիչ վարչական դատարանում դատավոր նշանակվելու համար: Այժմ Մկոյանը նույն ջանասիրությամբ նվիրվել է ներկա իշխանություններին և փորձում է ունենալ հերթական առաջխաղացումը, որը, ըստ ամենայնի, իրողություն է դառնալու, քանի որ նրա թեկնածությանը հավանություն են տվել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Վարդապետյանը՝ չցանկանալով նեղացնել Կարեն Անդրեասյանին, ասել է թե՝ Մկոյանի թեկնածությունը մրցակցությունից դուրս է, ինչի մասին անգամ անթաքույց մտերիմների շրջանում հայտնում է նաև Մկոյանը:

Մյուս թեկնածուն Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Լիաննա Հակոբյանն է, ում նախընտրում է ՔՊ-ի դրամաշնորհներ ստացած թևը, ուստի վերջինս նույնպես անպայման հայտնվելու է Ազգային Ժողովում: Լիանա Հակոբյանը նույնպես իր աշխատանքային վերելքի համար պարտական է «նախկիններին», մասնավորապես՝ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի 3 թափուր հաստիքներից 2-ը բաժին է հասնելու նշված երկու կանանց, ինչի արդյունքում տղամարդ թեկնածուները պայքարելու են մնացող 1 տեղի համար, իսկ Վճռաբեկ դատարանի վարչական պալատում պաշտոնավարելու ցանկություն ունեցող տղամարդ թեկնածուների թիվը քիչ չէ: Շրջանառվում են Վերաքննիչ վարչական դատարանի դատավորներ Արա Բաբայանի, Արթուր Պողոսյանի, Կարեն Ավետիսյանի, Վարչական դատարանի դատավորներ Միքայել Մելքումյանի, Արգիշտի Ղազարյանի, Գրիգոր Առաքելյանի, Արթուր Ավագյանի, ԲԴԽ-ից Վիգեն Քոչարյանի, Դավիթ Խաչատուրյանի անունները:

Սակայն, ըստ աղբյուրի փոխանցման, տղամարդ թեկնածուներ կան նաև դատական համակարգին ոչ այդքան մոտ կանգնած տարբեր ոլորտներում աշխատող անձանց շրջանում: Ամեն դեպքում, իրերի դասավորությունը մեծապես կախված է լինելու նրանից, թե նշված թեկնածուներից կոնկրետ ում վրա է կանգնելու իշխանությունների ընտրությունը, որի դեպքում մյուս թեկնածուներին «խորհուրդ է տրվելու» դիմումներ չներկայացնել ԲԴԽ»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տարոյի աստղագուշակություն նոյեմբերի 9-15 շաբաթվա համար. Խոյերը մեծ ծրագրեր կկազմեն, իսկ Առյուծները կփորձարկեն իրենց դիմացկունությունը Մասնագետը ստամոքսի խանգարման դեմ ըմպելիքներ է խորհուրդ տվել Բժիշկը զգուշացրել է այտուց նվազեցնելու ժողովրդական միջոցների մասին, որոնք կարող են վատթարացնել իրավիճակը Կանարյան կղզիներում արտակարգ իրավիճակ է հայտարարվել միգրանտների հոսքի պատճառով․ Իսպանիայի վարչապետը արտահերթ նիստ կհրավիրի «Ժամանակներն ու իշխանավորները փոխվում են». Եզրաս արքեպիսկոպոսը հանդես է եկել ի պաշտպանություն Հայ եկեղեցու Daily Mirror. Չարլզ III-ը կարող է դառնալ Չինաստան այցելած երկրորդ բրիտանացի միապետը Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է Փեզեշքիանը Իրանի 80 հազար մզկիթներին կոչ է արել նպաստել էներգառեսուրսների խնայողությանը Հայաստան է ժամանել Իրանի փոխնախագահը Ընտանիքների հետ ճաշող բժիշկները Կրակովում հրաձգությունից հետո շտապել են փրկել մարդկանց Գերմանիայում ավտոբուսը վրաերթի է ենթարկել արոտավայրից փախած ուղտին Մոսկվայի առևտրի կենտրոնների նախկին համասեփականատեր, ադրբեջանցի Մանաշիրովը հեռակա կարգով դատապարտվել է 12 տարվա ազատազրկման Մահացած 3-ամյա աղջկա մայրը կատարվածում մեղադրում է բժիշկներին Պետերբուրգում արտակարգ վայրէջք է կատարել 152 ուղևորով ինքնաթիռը ՌԴ դեսպան․ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի պայմանները բացառիկ բարենպաստ են Հայաստանի համար Բեռլինում տղամարդը Ռայխստագի դիմաց անարգել է Գերմանիայի դրոշը՝ այն փոխարինելով Պաղեստինի դրոշով Ֆլորիդայում ջրհեղեղի պատճառով մեկուսացած շիմպանզեներին դրոնով սնունդ են հասցրել Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի՝ աշխարհի առաջնության փոխանցիկ դրոշը փոխանցվեց Հայաստանին Նոյեմբերի 9-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում Բարո. Ֆրանսիան Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններում կներկայացնի Եվրոպայի դիրքորոշումը Եգիպտոսում երկու գնացք է բախվել․ տուժել է մոտ 60 մարդ Հարցում․ Գերմանիայի բնակիչների 71%-ը կողմ է բենզինի և դիզելային վառելիքի գների սահմանափակմանը Կրակովում զանգվածային սպանության հետևանքով հինգ երկրի քաղաքացիներ են զոհվել և տուժել Սերբիայի հատուկ դատախազությունը կստուգի Վուչիչի՝ հրաժարականից առաջ ներում շնորհած 49 անձանց գործերը Իրանցի գեներալ․ Թեհրանին ընդդիմացող երկրները դատապարտված են պարտության Մեծ Բրիտանիայի զինված ուժերի հրամանատարը քաղաքացիներին կոչ է արել ջրի և սննդամթերքի պաշարներ կուտակել Ադրբեջանի պաշտպանության նախարարը վարակվել է կորոնավիրուսով Իսրայելի պաշտպանության նախարար․ Իրանը չի հրաժարվել միջուկային զենք ձեռք բերելու ծրագրերից Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան այսօր մահացել է Գերմանիայի կանցլերը որոշել է հանուն իր ծննդյան օրվա բաց թողնել Թուրքիայում կայանալիք COP31 կլիմայական գագաթնաժողովը Սաակաշվիլին կարծում է, որ իր դուստրը կարող է դառնալ ԱՄՆ նախագահ Ալիև. «Հուսով եմ, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կհանգեցնի կոնկրետ արդյունքների» Հրաձգություն Կրակովում և ծնողների ու քրոջ սպանություն․ Լեհաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել, դիտարկվում է ահաբեկչության վարկածը Իսրայելցին առաջին անգամ ընդգրկվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անկախ աուդիտորական կոմիտեում Politico. ՆԱՏՕ-ին 7 մլրդ եվրո չի բավականացնում մինչև տարեվերջ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու համար Ֆրանսիայում շաբաթ օրը կյանքի թանկացման դեմ բողոքի ակցիաների ընթացքում 360 մարդ է ձերբակալվել Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան Welt am Sonntag. Ուկրաինային օգնության պատճառով ԵՄ-ի համատեղ պարտքը կարող է գերազանցել 200 մլրդ եվրոն Բեռլինի մերձակայքում Mercedes-Benz-ի աշխատակիցները աշխատավարձերի շուրջ վեճի պատճառով երկժամյա գործադուլ են հայտարարել Ալբանիայի ոստիկանությունը Տիրանայում ջրցան մեքենաներով ցրել է ցուցարարներին՝ Մոլոտովի կոկտեյլներով հարձակումներից հետո Ալիևն ու Էրդողանը դեմ առ դեմ հանդիպում են անցկացրել օկուպացված Շուշիում Իսրայելը կարտաքսի Արևմտյան ափին ձիթապտղի բերքահավաքի ժամանակ ձերբակալված 14 օտարերկրացու Լեմկինի փողոցում 29–ամյա երիտասարդի սպшնության գործով ձերբակալվել է հոգեբուժարանում հաշվառված երիտասարդ Փաշինյանը համերաշխություն է հայտնել Լեհաստանին Կրակովի ողբերգությունից հետո «Անպատկերացնելի և միանգամայն խորթ». ԱՄՆ դեսպանն անդրադարձել է Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանությանը Axios. Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ռիչարդ Ուոլթերսը հեռանում է Թրամփի վարչակազմում կադրային վերադասավորումների ֆոնին Ալիևն օդանավակայանում անձամբ դիմավորել է Ադրբեջան այցելած Էրդողանին Հանրապետությունում սպասվում են տեղումներ ձյան և թաց ձյան տեսքով
Ամենադիտված