Մարիուպոլում սկսվել է գրոհը Ազովստալի վրա
ԱշխարհԻնքնահռչակ ԴՀԺ-ի իշխանությունները հայտարարել են «Ազովստալ» մետալուրգիական գործարանի վրա հարձակում սկսելու մասին։ Սա է քաղաքում ուկրաինական դիմադրության հիմնական կիզակետը։ Այս մասին հայտնում է BBC-ին։
«Գրոհային խմբերը, որոնք հատուկ ընտրվել են այս օբյեկտի վրա հարձակման համար, արդեն սկսել են աշխատել:Մեզ շատ են օգնում ռուսական ավիացիան և հրետանին: Մենք հուսով ենք, որ մոտ ապագայում ուկրաինացի ժողովրդի այս կեղծ պաշտպանները կհանձնվեն, մարդիկ հանգիստ շունչ կքաշեն, և մենք այլևս երբեք չենք լսի Մարիուպոլի խաղաղ բնակչության տառապանքների մասին»,-ասել է ԴԺՀ-ի ժողովրդական ոստիկանության ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը «Россия 24»-ի եթերում:
Ազովստալը մինչ այժմ վերահսկվում էր ուկրաինական զինված ուժերի կողմից, մասնավորապես՝ 36-րդ ծովային բրիգադը և Ազովի գունդը։ Երկուշաբթի օրը Մարիուպոլի պարեկային ոստիկանության ղեկավար Միխայիլ Վերշինինը CNN-ին հայտնել է, որ մոտ 1000 մարդ պատսպարվում է Ազովստալի տարածքում հրթիռակոծությունից և օդային հարվածներից։