Ճապոնիան Ուկրաինային կմատակարարի անօդաչու սարքեր և այլ զենքեր
Աշխարհ
Ճապոնիան Ուկրաինային կտրամադրի քիմիական պաշտպանության սարքավորումներ և անօդաչու թռչող սարքեր, երեքշաբթի հայտարարել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Նոբուո Կիշին։
«Ուկրաինայի կառավարության նոր պահանջի հիման վրա որոշվել է Ուկրաինա ուղարկել քիմիական պաշտպանության կոստյումներ և դիմակներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր», - մեջբերում են տեղական լրատվամիջոցները Կիսիի խոսքերը։
«Մենք կշարունակենք հնարավոր աջակցություն ցուցաբերել Ուկրաինայի կառավարությանը»,- ասել է Նոբուո Կիշին։ Մոսկվայի դեմ տնտեսական պատժամիջոցների շրջանակում Ճապոնիան երեքշաբթի սկսել է արգելք դնել Ռուսաստանից 38 ապրանքների, այդ թվում՝ օղու և փայտանյութի որոշ ապրանքների ներմուծման վրա։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է