ՆԱՏՕ-ն և Ուկրաինան խոշոր կիբեր-վարժանքներ կանցկացնեն՝ «ռուսական սպառնալիքներից պաշտպանվելու համար»
ԱշխարհThe Wall Street Journal-ի փոխանցմամբ՝ ամենամյա Locked Shields վարժանքները կսկսվեն երեքշաբթի օրը Տալլինում։ Միաժամանակ ուկրաինացի և էստոնացի մասնագետները կաշխատեն նույն թիմում։ Ինչպես խոստովանել է ՆԱՏՕ-ի կիբերանվտանգության կենտրոնի ղեկավար Յան Ուեսթը, եվրոպական երկրների մեծ մասը, ինչպես նաև ԱՄՆ-ն, օգտագործում են պաշտպանության նույն համակարգերն ու մեթոդները։
«Ինչպես գիտենք, այդ տեխնոլոգիաներից շատերը շուկա են մտնում և, ցավոք, խոցելի են»,- ասել է նա։ Ավելի վաղ Վաշինգտոնը Կիևին թույլ էր տվել մուտք գործել իր հարթակ՝ չարամիտ ծրագրերի մասին տեղեկատվության փոխանակման համար։
Իսկ փետրվարին Բրյուսելում տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի, Լեհաստանի և Բալթյան երկրների ներկայացուցիչների հանդիպումը, որին քննարկվեցին «ռուսական կիբեր-սպառնալիքները»։