ՌԴ-ն կոչով դիմել է Ազովստալը պաշտպանող ուկրաինական զորքերին
ԱշխարհՌուսաստանի պաշտպանության նախարարությունը Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ից Ազովստալը պաշտպանող ուկրաինացի զինվորականներին հրավիրել է վայր դնել զենքերը և հանձնվել։ Այս մասին հայտնել է ուկրաինական Մեդուզա լայվ լրատվամիջոցը։
Ըստ ռուսական կողմի առաջարկած ծրագրի՝ ժամը 13:30-ից պետք է լռության ռեժիմ մտցվի։ Ժամը 14:00-16:00-ն Ազովստալի պաշտպանները պետք է հեռանան առանց զենք-զինամթերքի։
Նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ Ռուսաստանը երաշխավորում է բոլոր նրանց, ովքեր հանձնվելու են՝ նրանք կմնան ողջ, առանց որևէ բռնությունների և ռազմագերիների հետ վարվելու Ժնևի կոնվենցիայի բոլոր նորմերը կպահպանվեն, ինչպես արդեն տեղի է ունեցել նախկինում Ուկրաինայի Զինված ուժերի զինծառայողների հետ հանձնումը Մարիուպոլում»։