Թուրքիան չի ցանկանում ընտրություն կատարել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև
Աշխարհ«Չպետք է ստիպել Թուրքիային ընտրություն կատարել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև»,- ասել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։
Նա նշել է, որ Թուրքիան շարունակում է մնալ Սեւծովյան տարածաշրջանում կայունացնող կարեւոր գործոն։
«Ստամբուլի հարթակը զգալի ռեսուրս է հակամարտող կողմերի համար՝ համաձայնության հասնելու Ուկրաինայում հրադադարի և խաղաղության շուրջ», - ասել է նա Anadolu գործակալությանը տված հարցազրույցում։
Ֆահրեթթին Ալթունն ընդգծել է, որ Ուկրաինայի պատերազմի հետևանքները ազդում են ողջ աշխարհի վրա, այդ թվում՝ Թուրքիայի, և հիշեցրել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դիվանագիտական ջանքեր է գործադրում ռազմական գործողությունների առաջին օրվանից՝ տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու համար։
«Թուրքիան վստահություն ունի է և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի մոտ` այս գործընթացում իր անկեղծ և իրատեսական ներդրման համար, և ցույց է տվել, որ Անկարային չեն կարող ստիպել ընտրություն կատարել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև», - ասել է Էրդողանի վարչակազմի պաշտոնյան։