Ռուսաստանը նոր դաշնակից է գտել. համատեղ վարժանքներ կանցկացվեն
ԱշխարհՌուսաստանի և Վիետնամի զինված ուժերը զորավարժություններ կանցկացնեն՝ «առաջադրանքների կատարման համար ոչ ստանդարտ լուծումներ մշակելու» և հրամանատարների ու շտաբների հմտությունները բարելավելու համար, առաջարկվում է «Մայրցամաքային միություն - 2022» անվանումը։ Այս մասին հայտնում է ՌԴ Արեւելյան ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Առաջին անգամ Արևելյան ռազմական օկրուգի շտաբում կազմակերպվել և անցկացվել է ռուս-վիետնամական համատեղ զորավարժությունների պլանավորման խորհրդաժողով։ Պատվիրակությունների հանդիպումը կայացել է տեսակապի միջոցով։
Ռուսաստանը ներկայացնում էին տարածաշրջանային կառավարման կենտրոնի ղեկավար, գեներալ-մայոր Սերգեյ Լագուտկինը և միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ, գնդապետ Իվան Տարաևը։ Վիետնամը ներկայացնում էին գեներալ-մայոր Դոն Դին Թհանը և ռազմական հրամանատարության և վերահսկողության սպաները:
Մոսկվայի և Հանոյի ներկայացուցիչները պայմանավորվել են զորավարժությունների ժամանակի և վայրի շուրջ: