Բրիթնի Սփիրսը կկանգնի դատարանի առաջ
ԱյլԲրիթնի Սփիրսը տուգանվել է Կալիֆորնիայի ճանապարհային ոստիկանության կողմից՝ արագությունը գերազանցելու համար, հաղորդում է The Blast-ը:
Պորտալը չի նշում, թե ինչ արագության մասին է խոսքը եւ կոնկրետ որտեղ է խախտումը թույլ տվել։ Սակայն հայտնի է, որ տուգանքը նշանակվել է 2022 թվականի մարտի 10-ին, իսկ մայիսի 3-ին Բրիթնի Սփիրսը պետք է ներկայանա Լոս Անջելեսի դատարան, որտեղ նրան պետք է պատիժ նշանակեն։
Երգչուհուն առաջին անգամը չէ, որ բռնում են նման հանցագործության համար։ 2021 թվականի վերջին Բրիթնի Սփիրսը մեքենա վարելիս է եղել Լոս Անջելեսի արվարձաններում, երբ նրան կանգնեցրել է ոստիկանությունը։ Այնտեղ, որտեղ պետք է ընթանար 64 կմ/ժ-ից ոչ ավելի, մեքենան շարժվել էր 100 կմ/ժ արագությամբ։
Վերջին 13 տարիների ընթացքում Բրիթնի Սփիրսը մեքենա չի վարել, այլ օգտվել է վարձու վարորդների ծառայություններից։ Անցյալ տարի երգչուհին սոցցանցերի բաժանորդների հետ կիսվել էր, որ ուրախ է նորից վարել և զգալ իր Mercedes-Benz AMG SL 63-ի շարժիչի ձայնը։