Ռուսաստանն ու Հայաստանն իրենց տարածքները չեն տրամադրի երրորդ երկրներին՝ կենսաանվտանգության ոլորտում միմյանց շահերի դեմ օգտագործելու համար
ԱշխարհՌուսաստանի Դաշնությունն ու Հայաստանի Հանրապետությունը չեն տրամադրի իրենց տարածքները երրորդ երկրներին՝ կենսաանվտանգության ոլորտում միմյանց շահերի դեմ օգտագործելու համար, նշված է Մոսկվայում Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի բանակցություններից հետո ընդունված համատեղ հայտարարությունում։
«Երկու երկրների ղեկավարներն ընդգծել են կենսաբանական անվտանգության ապահովման ոլորտում Մոսկվայի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հետագա իրագործման կարևորությունը, այդ թվում՝ 2021 թվականի մայիսի 6-ի կենսաբանական անվտանգության ապահովման փոխըմբռնման հուշագրի հիման վրա։ Հաստատվել է, որ երկու երկրների տարածքները չեն տրամադրվի երրորդ երկրներին՝ կենսաանվտանգության ոլորտում միմյանց շահերի դեմ օգտագործելու համար»,- նշված է հայտարարությունում։