Թրյուդոն հայտարարել է, որ Կանադան ծանր հրետանի կուղարկի Ուկրաինա
ԱշխարհԿանադայի իշխանությունները մեծ տրամաչափի հրետանի կուղարկեն Ուկրաինա՝ այս երկիր մահաբեր զենքի կանոնավոր մատակարարման շրջանակներում։ Այդ մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։
«Կանադան ծանր հրետանի կուղարկի Ուկրաինա, մանրամասները կհայտնենք առաջիկա օրերին»,- ասել է նա։
Մարտի սկզբին Թրյուդոն հայտարարեց, որ Կանադան Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն կուղարկի 50 միլիոն կանադական դոլարի չափով (այն ժամանակ՝ 38,8 միլիոն դոլար)։ Օգնության փաթեթը, մասնավորապես, ներառում էր 4,5 հազար M-72 հակատանկային նռնականետ և մոտ 7,5 հազար ձեռքի նռնակ։