Այս աղետին քիչ է մնացել. Էդգար Ղազարյան
Բլոգոսֆերա
Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնություն իր միակ պաշտոնական այցը կատարել է ոչ թե վարչապետի համար նախատեսված պետական, այլ Aircompany Armenia մասնավոր ավիաընկերության օդանավով. Սա իր մեջ շատ մեծ խորհուրդ ունի։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Նիկոլ Փաշինյանը կործանել է Հայաստանի Հանրապետությունը։ Իր այս քայլով նա ցույց է տալիս, որ Հայաստանի Հանրապետություն այլևս գոյություն չունի։ Դրանից մնացել է իր վիճակին շատ բնորոշ, վիզը ծուռ, խեղճացած մի ժողովուրդ, որը սրա նրա հույսին կարողանում մի կերպ պահել իր գոյությունը:
Այս աղետին քիչ է մնացել։ Մենք կվռնդենք այս թյուրիմացությանը մեր հանրային կյանքից և կկառուցենք հայ ժողովրդին արժանի պետություն։


















































Ամենադիտված
Տասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ հուլիսի 15-ին և 16-ին