Իսրայելը պատրաստակամություն է հայտնել Երուսաղեմում կազմակերպելու Պուտինի և Զելենսկու հանդիպումը
ԱշխարհԻսրայելը հաստատում է իր պատրաստակամությունը Երուսաղեմում ընդունելու Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու հնարավոր հանդիպումը։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Մոսկվայում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին։
«Իհարկե»,- ասել է դիվանագետը,֊«բայց Պուտինն ու Զելենսկին պետք է համապատասխան որոշում կայացնեն»։ Նրա խոսքով՝ Իսրայելը «մեծ պատիվ» կհամարի իր տարածքում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հնարավոր բանակցությունների անցկացումը։ «Մենք հաճույքով կընդունենք Երուսաղեմում այդ հանդիպումը։ Այն, ինչ արվել է Թուրքիայում, կարելի է անել նաև այստեղ», - հավելել է գործակալության զրուցակիցը։