Երկու ամսում ավելի քան 5 միլիոն մարդ լքել է Ուկրաինան
ԱշխարհԱվելի քան հինգ միլիոն մարդ փետրվարի 24-ից ապրիլի 19-ը լքել է Ուկրաինայի տարածքը՝ համաձայն ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի պորտալում հրապարակված տվյալների, գրում է Ռիա Նովոստին։
ՄԱԿ ՓԳՀ-ի տվյալներով՝ գրեթե երկու ամսում Ուկրաինան լքել է 5 031 306 մարդ։ Ավելի քան 2,8 միլիոն փախստականի կարգավիճակով՝ մեկնել է Լեհաստան, ավելի քան 757 հազարը՝ Ռումինիա, մոտ 550 հազարը՝ Ռուսաստան, ավելի քան 471 հազարը՝ Հունգարիա։
Գրեթե 427 հազարից ավելի մարդ մեկնել է Մոլդովա, մոտ 343 հազարը՝ Սլովակիա, ավելի քան 23 հազարը՝ Բելառուս։