Հայտնի է ռուս-ուկրաինական նոր բանակցությունների արդյունքները
ԱշխարհԲանակցային գործընթացի շրջանակներում ուկրաինական կողմին է փոխանցվել «հստակ ձևակերպմամբ» փաստաթղթի նախագիծը, լրագրողներին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ներկայումս մեր փաստաթղթի նախագիծը փոխանցվել է ուկրաինական կողմին, որը ներառում է բացարձակապես հստակ, մշակված ձևակերպումներ, գնդակը նրանց կողմն է, մենք սպասում ենք պատասխանի», - մեջբերում է նրա խոսքերը Interfax-ը։
Այն հարցին, թե կա՞ արդյոք Կիևի պատասխանի վերջնաժամկետ, Պեսկովն ասել է. «Դա կախված է ուկրաինական կողմից»:
Այն հարցին, թե կա՞ արդյոք Կիևի պատասխանի վերջնաժամկետ, Պեսկովն ասել է. «Դա կախված է ուկրաինական կողմից»:
Վերջին անգամ Ռուսաստանն ու Ուկրաինան դեմ առ դեմ բանակցություններ են անցկացրել մարտի 29-ին Ստամբուլում, ուր ժամանել են երկու երկրների պատվիրակությունները։ Մեկ շաբաթ անց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Ուկրաինան ներկայացրել է Ռուսաստանի հետ համաձայնագրի նոր նախագիծ, որը տարբերվում է մարտի վերջին Ստամբուլի բանակցություններից հետո հրապարակված նախագծից։