«Եթե պատերազմ լինի Էստոնիայում, ապա ռուսական զորքերը նրանց կոչնչացնեն»․ Ռիչարդ Բարոնս
Աշխարհ«ՆԱՏՕ-ն խուսափում է Ռուսաստանի հետ լիարժեք առճակատումից, քանի որ դաշինքը «պատրաստ չէ»», ասել է բրիտանացի գեներալ Ռիչարդ Բարոնսը։
Նրա խոսքով՝ դրա համար «պետք է ամաչել», հայտնում է The Independent-ը։ «Ինձ ամենաշատն անհանգստացնում է այն, որ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև պատերազմից խուսափելու հիմնական պատճառն այն է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ չէ», - ասել է Բարոնսը:
Նա հիշեցրել է, որ Մեծ Բրիտանիան չունի անհրաժեշտ պաշտպանական համակարգեր՝ հակամարտության սրման դեպքում։ Գեներալը կարծում է, որ եթե թագավորության ուժերին անհրաժեշտ լինեին պաշտպանել, օրինակ, Էստոնիան, ապա Ռուսաստանի զինված ուժերը նրանց կոչնչացնեին «մոտ մեկ շաբաթում»։