Պոդոլյակը խոսել է ուկրաինական կողմի ուսումնասիրությունների մասին
ԱշխարհՈւկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հաստատել է, որ ուկրաինական կողմը ստացել է Մոսկվայի առաջարկները և ուսումնասիրում է դրանք։
«Ուկրաինան Ստամբուլի փուլի շրջանակներում բանաձևային լուծումների վերաբերյալ իր առաջարկները ներկայացրել է ընդդիմախոսներին։ Մասնավորապես՝ մեր երկրի դեմ հետագայում հարձակումներ չգործելու երաշխիքն ապահովելու մասով: Ռուսական կողմն ուսումնասիրել է առաջարկները և արտահայտել իր հակադիր դիրքորոշումները: Հաջորդը մեր հերթն է ուսումնասիրելու, համեմատելու, եզրակացություններ անելու, այդ թվում՝ քաղաքական և իրավական բնույթի»,- մեջբերում է նրա Ինտերֆաքսը:
Ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ բանակցային գործընթացի շրջանակներում Մոսկվան Ուկրաինային է փոխանցել «հստակ ձեւակերպմամբ» փաստաթղթի նախագիծը և «սպասում է պատասխանի»։