Ռուսամետ ուկրաինացի բլոգերը հայտնաբերվել է սպանված
ԱշխարհԽերսոնում սպանվել է ակտիվիստ, բլոգեր Վալերի Կուլեշովը, որին ուկրաինական լրատվամիջոցները ռուսամետ են անվանում։ Այս մասին սոցցանցերում հայտնել է մարզխորհրդի պատգամավոր Սերգեյ Խլանը։
Մահացածի դին զննելիս հայտնաբերել են գլխի, մարմնի և ձեռքերի հրազենային վնասվածքներ։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել ժամը 08:00-ին Շումենի միկրոշրջանում գտնվող բլոգերի տան մոտ. կրակել էին նրա մեքենաի վրա։
38-ամյա բլոգերի մահը հաստատել են նրա ընկերները։
Նշվում է նաև, որ Մարտի սկզբին Կրեմեննայա քաղաքի քաղաքապետ Վլադիմիր Ստրուկը, ով աջակցում էր LPR-ին և հանդես էր գալիս Ռուսաստանի հետ կապեր հաստատելու օգտին, նույնպես մահացած էր հայտնաբերվել։