Google-ը տուգանվել է 4 միլիոն ռուբլով
ԱշխարհՄոսկվայի դատարանը հինգշաբթի օրը Google-ին տուգանել է 4 միլիոն ռուբլով՝ ուկրաինական պատերազմի մասին ենթադրյալ կեղծ տեղեկությունները հեռացնելու պահանջի մերժման համար։
««Գուգլ» ՍՊԸ-ին մեղավոր ճանաչել վարչական իրավախախտման մեջ, ընկերությանը տուգանել 4 միլիոն ռուբլով»,- դատավորի խոսքը մեջբերում է «Ինտերֆաքս»-ը։
Դատարանի տվյալներով՝ Google-ը հրաժարվել է հեռացնել զոհերի թվի մասին տեղեկությունները, ինչպես նաև «ռուսների և Ռուսաստանի Դաշնության ղեկավարության դեմ ուղղված ծայրահեղական հայտարարությունները»։