Մեծ Բրիտանիան ավելացրել է պատժամիջոցների ցուցակները
ԱշխարհՄեծ Բրիտանիան ընդլայնել է պատժամիջոցների ցանկը. դրանում ընդգրկված էին քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների օգնության նախարարի պաշտոնակատար Ալեքսանդր Չուպրիյանը, ՊՆ խոսնակ Իգոր Կոնաշենկովը, ՊՆ Հանրային խորհրդի նախագահ Իգոր Կորոտչենկոն և ԱԴԾ տնօրենի առաջին տեղակալ Սերգեյ Կորոլևը։ Այս մասին հայտնում է BBC լրատվամիջոցը։
Ցուցակում էին նաև «Ռուսական երկաթուղիներ»-ի գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզերովը, ESN խմբի սեփականատեր Գրիգորի Բերեզկինը, «Մոսկվա» հածանավի կապիտան Անտոն Կուպրինը և լրագրող Ալեքսեյ Պիմանովը (Մարդը և օրենքը» հաղորդաշարի հաղորդավարը:
Ցուցակում է հայտնվել նաև Գերագույն Ռադայի նախկին պատգամավոր Իլյա Կիվան, ով Ռուսաստան է մեկնել Ուկրաինա ռազմական ներխուժման սկսվելուց հետո։