Ալեքսեյ Արեստովիչը մեկնաբանել է Պուտինի՝ «Ազովստալը» չգրոհելու հրամանը
ԱշխարհՈւկրաինայի նախագահի պետքարտուղար Ալեքսեյ Արեստովիչն իր տելեգրամյան էջում մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ «Ազովստալը» չգրոհելու հրամանը։
«Սա նշանակում է հետևյալը. «Ազովստալը» ֆիզիկապես չեն կարող վերցնել, սա հասկացել են։ Նրանք հսկայական կորուստներ կրեցին այնտեղ, և մեր պաշտպանները շարունակում են պահել այն։ Հարձակումից հրաժարումը կարելի է բացատրել նաև նրանով, որ նրանք իրենց ուժերի մի մասը տեղափոխեցին հյուսիս՝ իրենց ջոկատներն ուժեղացնելու համար, որը պետք է կատարի գլխավոր քաղաքական խնդիրը՝ հասնել Դոնեցկի և Լուգանսկի շրջանների վարչական սահմաններին։ Ես անմիջապես ասում եմ, որ նրանք չեն կարողանա դա անել»,- ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդականը։