Կիպրոսը նոր պատժամիջոցներ է կիրառել ռուսների նկատմամբ, ովքեր ունեն Կիպրոսի «ոսկե անձնագրեր»
Աշխարհ
Կիպրոսի իշխանությունները պատրաստվում են զրկել Օլեգ Դերիպասկային քաղաքացիությունից, որը նա ստացել է երկրի տնտեսության մեջ ներդրումների դիմաց: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով կիպրական Phileleftheros թերթին։
Բացի Դերիպասկայից, Կիպրոսի իշխանությունները պատրաստվում են «ոսկե անձնագրերից» զրկել Գրիգորի Բերեզկինին, Իգոր Կասաևին և Գյուլբահոր Իսմայիլովային՝ Ալիշեր Ուսմանովի քրոջը։ Կիպրոսի իշխանությունները ավելի վաղ հայտարարել էին, որ կզրկեն քաղաքացիությունից չորս ռուսաստանցիներին, որոնց նկատմամբ ԵՄ-ն պատժամիջոցներ սահմանեց Ուկրաինա ռուսական ներխուժման պատճառով, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներին։
Այն ռուսների անունները, ովքեր պատրաստվում են զրկվել Կիպրոսի «ոսկե անձնագրերից», այն ժամանակ չէին հաղորդվել։


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու