Գերմանիան պատրաստ է ցանկացած սպառազինություն ուղարկել Ուկրաինա
ԱշխարհԳերմանիան պատրաստ է ցանկացած սպառազինություն ուղարկել Ուկրաինա, այսպիսի հայտարարության մասին հայտնել է Reuters-ը հղում անելով Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բուրբոքին։
Նախարարը նաև հայտարարել է գերմանական արտադրության ժամանակակից ծանր տեխնիկայի առաքման հարցը քննարկելու պատրաստակամության մասին՝ մանրամասնելով, որ կառավարությունն ուսումնասիրում է դրա օգտագործման և պահպանման հարցը Ուկրաինայում։
Ավելի վաղ Բունդեսթագի զինված ուժերի հատուկ ներկայացուցիչ Եվա Հոգլը հայտարարել էր, որ Գերմանիան Ուկրաինային չի մատակարարի իր ունեցած բոլոր տեսակի զենքերը։