Իսպանիայում մահացած են գտել Novatek-ի նախկին թոփ-մենեջեր Սերգեյ Պրոտոսենյային, կնոջն ու դստերը
Աշխարհ
Իսպանիայի Լյորետ դե Մար քաղաքում մահացած են գտել Novatek-ի նախկին թոփ-մենեջեր Սերգեյ Պրոտոսենյային, նրա կնոջն ու դստերը։ Այս մասին հայտնում է Telecinco հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ընտանիքին պատկանող վիլլայի սենյակներում հայտնաբերվել են թոփ-մենեջերի կնոջ՝ Նատալյայի և 18-ամյա դստեր մարմինները՝ դանակահարված վնասվածքներով, իսկ Պրոտոսենյայի մարմինը հայտնաբերվել է պարտեզում. նա մահացել է խեղդամահությունից, կողքին հայտնաբերվել է կացին և դանակ։
Telecinco-ի տվյալներով՝ թոփ մենեջերը իբր սպանել է կնոջն ու դստերը, ինչից հետո ինքնասպան է եղել։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է