Ուկրաինայի փոխվարչապետը հայտարարել է գերիների հերթական փոխանակման մասին
ԱշխարհԱպրիլի 22-ի դրությամբ Ուկրաինայի փոխվարչապետը հայտարարել է գերիների հերթական փոխանակման մասին, այս մասին տեղեկացնում է Մեդուզա լրատվամիջոցն իր տելեգրամյան ալիքում։
Իրինա Վերեշչուկի խոսքով՝ տուն է վերադառնում 19 մարդ՝ 10 զինվորական, որոնցից երկուսը սպա են, և 9 քաղաքացիական անձ։ Փոխանակվածների թվում կան վիրավորներ։ Ռուսական կողմը դեռևս չի մեկնաբանել փոխանակումը։