Կադիրովը բացատրել է Ազովստալի վրա հարձակումը չեղարկելու Պուտինի որոշումը
ԱշխարհՉեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram-ի իր ալիքում մեկնաբանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի վրա հարձակումը չեղարկելու հրամանը։
Նրա խոսքով, նման հրաման է տրվել, քանի որ հիմնական նպատակն արդեն իսկ ձեռք է բերվել, ուկրաինացի զինվորականներն արգելափակված են ձեռնարկության արդյունաբերական գոտիներում։
«Նրանց միակ ելքը հանձնվելն է», - մեջբերում է Gazeta.ru-ն նրա խոսքերը:
Այսօր ավելի վաղ Վլադիմիր Պուտինը Մարիուպոլի «Ազովստալ» արդյունաբերական գոտու վրա հարձակումն անպատշաճ էր անվանել և հրամայել չեղարկել այն։ Նա նաեւ հանձնարարել է արգելափակել ձեռնարկության արդյունաբերական գոտին, որպեսզի «ճանճ չթռչի»։