Պենտագոնը հստակեցրել է՝ ինչ զինատեսակներ է տրամադրելու Ուկրաինային
Աշխարհ«800 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթը, որը Վաշինգթոնն ուղարկում է Ուկրաինա, ներառում է 155 մմ տրամաչափի 72 հաուբից, ինչպես նաև 121 մարտավարական անօդաչու թռչող սարք»: Այս մասին հայտարարել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին։
Այս 72 հաուբիցները, ապրիլի 13-ին հայտարարված՝ 155 մմ տրամաչափի 18 հաուբիցների հետ միասին, բավական կլինի 5 գումարտակ զինելու համար։
Քիրբիի խոսքով, ներկայիս փաթեթը հաշվի առնելով՝ ԱՄՆ-ը պարտավորվել է ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր 3,4 միլիարդ դոլարի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային։