Ավստրալիան պատժամիջոցներ է սահմանել Պուտինի ենթադրյալ դուստրերի նկատմամբ
ԱշխարհԱվստրալիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ։ Այս անգամ պատժամիջոցների ցուցակում են Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի 144 անդամներ, ինչպես նաև Կատերինա Տիխոնովան և Մարիա Վորոնցովան։
Տիխոնովային և Վորոնցովային Ավստրալիայի կառավարությունն անվանել է Վլադիմիր Պուտինի դուստրեր, ինչպես ավելի վաղ արել էին ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան:
Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի դստեր՝ Եկատերինա Վինոկուրովայի նկատմամբ նույնպես պատժամիջոցներ են կիրառվել։