Պատերազմի գլխավոր տեղեկություններն` ապրիլի 22-ի դրությամբ
ԱշխարհՈւկրաինական լրատվամիջոցները հայտնել են ապրիլի 22-ի դրությամբ գլխավոր իրադարձությունները ռուս-ուկրաիանական պատերազմից։
Ուկրաինայի գլխավոր շտաբի առավոտյան զեկույցում խոսվում է ռուսների կողմից Իզյումից հարավ շարժվելու փորձերի մասին՝ Դոնբասում ուկրաինական խմբավորման թիկունք հասնելու համար։
Մամուլի տվյալներով՝ Սլովենիան Ուկրաինային կտա T-72 տանկերը, իսկ դրա դիմաց Գերմանիայից կստանա նոր զրահատեխնիկա։ Պաշտոնական հաստատումներ դեռ չկան։ Ամերիկյան պետությունների կազմակերպությունը Ռուսաստանին զրկել է մշտական դիտորդի կարգավիճակից Ուկրաինայի վրա հարձակման համար։
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալն ասել է, որ երկրի վերականգնումը կարժենա առնվազն 600 մլրդ դոլար, և այժմ և առաջիկա վեց ամիսներին այն հրատապ օգնության կարիք ունի՝ ամսական 4-5 մլրդ դոլարի չափով։
«Ազովի» փոխհրամանատար Սվյատոսլավ Պալամարը BBC-ին տված հարցազրույցում կրկնել է, որ ուկրաինական կործանիչները շրջապատված «Ազովստալից» կլքեն միայն զենքով, իսկ Մարիուպոլից հարյուրավոր խաղաղ բնակիչների տարհանելու համար երրորդի երկրի միջնորդություն և երաշխիքներ է պետք։