Գերմանիան ևս 37 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային
ԱշխարհԳերմանիան հավելյալ 37 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ վերականգնման համար։ Այս մասին հայտարարել է երկրի տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարությունը։
Հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը հայտարարել է, որ պատերազմի շուտափույթ ավարտը քիչ հավանական է: Տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարության ներկայացուցիչ Ստեֆանի ֆոն Էրլիխը CNN-ին ասել է, որ 37 միլիոն եվրո կուղղվի տարբեր նախաձեռնություններին, մասնավորապես՝
շուրջ 22,5 մլն եվրո՝ էլեկտրացանցերի վերակառուցման համար,
14,4 մլն եվրո՝ Ուկրաինայից տեղահանվածների տների վերականգնման համար,
2 մլն եվրո՝ բժշկական սարքավորումների համար։
Գերմանիայի զարգացման նախարար Սվենյա Շուլցեն ասել է, որ Ուկրաինայի վերականգնումը կպահանջի միջազգային հանրության համերաշխությունը։ «Համաշխարհային բանկը ժամանակին հիմնադրվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպան վերակառուցելու համար: Ապագայում այն կարող է կարեւոր դեր խաղալ՝ օգնելով վերականգնել Ուկրաինան»,-հավելել է նա։