Զելենսկու գրասենյակը մեղադրանքներ է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
ԱշխարհՌուսաստանը Ուկրաինայի դեմ օգտագործում է զենք, որը ստացել էր տարիներ առաջ՝ շրջանցելով պատժամիջոցները, Twitter-ում հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
«Ֆրանսիական մակնիշի փոքր մեքենա: Ընտանիքը փորձել է տարհանվել, բայց ճանապարհին սպանվել է Ռուսաստանից եկած հրեշների կողմից: Նրանք սպանվել են, ինչպես այժմ հաստատված է, ֆրանսիական զենքից, որը վաճառվել է 2015 թվականին` պատժամիջոցները շրջանցելով: ԵՄ-ում բոլորը, ովքեր փորձում են սիրախաղ անել Ռուսաստանի հետ, պետք է տեսնեն իրենց գործողությունների արդյունքը»,- գրում է Պոդոլյակը։