Ֆրանսիայում այսօր նախագահական ընտրություններից առաջ լռության օր է
ԱշխարհՖրանսիայում այսօր նախընտրական լռության օր է, որի ժամանակ արգելվում է քարոզարշավ իրականացնել։ Շաբաթ օրը ողջ Ֆրանսիայում, ապրիլի 24-ին նշանակված նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ, լռության օր է հայտարարված, գրում է ՏԱՍՍ֊ը։
Ֆրանսիայի ընտրական օրենսգրքի համաձայն՝ այսուհետ նախագահի թեկնածուներին արգելվում է նախընտրական հանրահավաքներ անցկացնել, հարցազրույցներ տալ և քարոզարշավն այլ կերպ շարունակել, իսկ լրատվամիջոցներին՝ ընտրություններից առաջ ֆրանսիացի ընտրողների կարծիքի վրա ազդող տվյալներ հրապարակել։ Վիճակագրության և տնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտի (Insee) տվյալների համաձայն՝ ընտրացուցակներում գրանցված է ավելի քան 48 միլիոն ֆրանսիացի։
Ֆրանսիայի նախագահի թեկնածուներ են գործող նախագահ Էմանուել Մակրոնը և պատգամավոր Մարին Լը Պենը։