Եվրոպան առանց ռուսական գազի նույնիսկ մեկ շաբաթ չի դիմանա․ Մեդվեդև
ԱշխարհՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը մեկնաբանել է Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումը, որ Եվրոպան կկարողանա առանց ռուսական գազի վեց ամիս ապրել։ Նա կարծում է, որ այդ ժամանակահատվածն իրականում մեկ շաբաթից էլ քիչ է։
«Ըստ ԱՄՀ-ի վերջին տվյալների՝ Եվրոպան կկարողանա ապրել առանց մեր գազի ոչ ավելի, քան վեց ամիս։ Բայց եթե լուրջ, դա նույնիսկ մեկ շաբաթ չի տևի»,- գրել է Մեդվեդևը Telegram-ում:
Դմիտրի Մեդվեդևը նաև մեկնաբանել է այն տեղեկությունը, որ Եվրահանձնաժողովը թույլ է տվել ռուսական գազի դիմաց վճարել ռուբլով։ Նա ասել է, որ Մոսկվան գնահատում է իրենց «եվրոպացի գործընկերների հետևողականությունը»։ ԵՀ-ն նախկինում պնդում էր, որ ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելը կդիտարկվի՝ որպես պատժամիջոցների շրջանցում: