Իլոն Մասկը պատմել է, թե ինչու է ցանկանում գնել Twitter-ը
ԱշխարհԱմերիկացի գործարար, SpaceX-ի և Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ Twitter սոցիալական ցանցը գնելը չի համարում որպես «փող աշխատելու միջոց», հայտնում է The Insider-ը:
Մասկը խոստովանել է, որ ցանկանում է ստեղծել հանրային հարթակ, որը կլինի «հնարավորինս հուսալի և հասանելի» և բոլորին «օրենքի սահմաններում ազատ խոսելու» հնարավորություն կտա։
«Twitter-ն արտասովոր ներուժ ունի: Ես դա կբացահայտեմ»,-ասել է գործարարը Twitter-ի նախագահ Բրետ Թեյլորին ուղղված նամակում։
Մասկը նաև ասել է, որ իրեն չի համարում Twitter-ի իդեալական ղեկավար և վստահ չէ, որ ընդհանրապես կկարողանա գնել ընկերությունը, թեև դիմել է ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողով: Այնուամենայնիվ, Մասկը կատարել է 46,5 միլիարդ դոլարի ֆինանսական պարտավորությունը Twitter-ի գնման հետ կապված: Ընկերությունը հայտարարել է, որ կքննարկի գործարքի առաջարկները, սակայն դեռ պաշտոնական պատասխան չի տվել: