Թուրքիան փակել է օդային տարածքը Սիրիա թռչող ռուսական ինքնաթիռների համար. Չավուշօղլու
Աշխարհ
Թուրքիան փակել է օդային տարածքը Սիրիա թռչող ռուսական ռազմական և քաղաքացիական ինքնաթիռների համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն։
Նրա խոսքով` թռիչքի թույլտվությունը տրվել է երեք ամսով և այն ավարտվել է ապրիլին։
«Մենք փակել ենք օդային տարածքը Սիրիա թռչող ռուսական ռազմական և նույնիսկ քաղաքացիական ինքնաթիռների համար։ Մենք երեք ամսով թույլտվություն ենք տվել։ Թույլտվությունն ավարտվում է ապրիլին։ Մեր նախագահը [Թուրքիայի Ռեջեփ Թայիփ Էրդողանը] նույնպես սրա մասին հայտնել է [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինին: Դրանից հետո թռիչնքնեը դադարեցվել են»,- նրա խոսքերն է մեջբերում Sabah թերթը։
Միաժամանակ նախարարը նշել է, որ Թուրքիան չի մասնակցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, ուստի ռուսական ընկերությունները կարող են բիզնեսով զբաղվել հանրապետությունում։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)