Ուկրաինան դեռ պատրաստ չէ ապաշրջափակել Մարիուպոլը. Զելենսկի
Աշխարհ«Մենք լիարժեք բարոյական իրավունք ունենք մեր քաղաքների ռազմական ապաշրջափակման համար։ Եվ մեծ հույս ունենք, որ կարող ենք դա անել։ Պատրա՞ստ ենք արդյոք հիմա։ Ոչ: Ոչ մեկին մի վստահեք: Ռազմական ապաշրջափակման հարցում մենք պատրաստ չենք»: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է UNIAN-ը։
Նա նաև նշել է, որ արգելափակված Մարիուպոլում գտնվող ուկրաինացի զինծառայողները քաջ գիտակցում են, որ դա է իրականությունը։
Ուկրաինայի նախագահը հավելել է, որ մամուլի ասուլիսի մեկնարկից առաջ հեռախոսազրույց է ունեցել Ազովի գնդի զինվորականների հետ, և որ ապրիլի 23-ը Մարիուպոլի պաշտպանների համար ամենադժվար օրերից մեկն է եղել լայնամասշտաբ պատերազմի սկսվելուց ի վեր։ .
Նա նշել է, որ ռուսական զորքերը 24 ժամ կրակել են ծովում գտնվող նավերից, ինքնաթիռներից, հրետանուց ու տանկերից։