Իրավիճակը Ուկրաինայում՝ ապրիլի 24-ի դրությամբ
ԱշխարհBBC լրատվամիջոցը ներկայացրել է, թե ինչ է կատարվում Ուկրաինայի մարզերում ապրիլի 24-ի դրությամբ։
Ամենադժվար իրավիճակը, ըստ ուկրաինացի պաշտոնյաների, նկատվում է երկրի արևելքում։
Լուգանսկի շրջանում շարունակվում են հրետակոծությունները, ակտիվ ռազմական գործողությունները շփման գծի երկայնքով՝ Դոնեցկի շրջանում, օդային հարվածները Մարիուպոլում։
Դնեպրոպետրովսկի մարզում երեք հրթիռային հարձակման են ենթարկվել երկաթուղային ենթակառուցվածքը և արդյունաբերական ձեռնարկությունը։ Հաղորդվում է մեկ զոհի մասին։
Խարկովի մարզում գիշերային գնդակոծությունները շարունակվել են, հայտնի է երեք զոհի մասին։
Խերսոնի շրջանում շարունակվում են բնակավայրերի գնդակոծությունները, շրջանը հումանիտար աղետի վիճակում է։