Պոդոլյակը Ռուսաստանին առաջարկել է «հատուկ բանակցություններ»
ԱշխարհՈւկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնել է, որ ռուսական բանակը շարունակում է հրետանային և օդային ռումբերով գրոհել Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքը, որտեղ թաքնված են ուկրաինացի զինվորականներն ու քաղաքացիական անձինք։
Դա կանխելու համար Պոդոլյակը Ռուսաստանին առաջարկեց երեք «մարիուպոլի քայլ»՝ Մարիուպոլի վրա Զատկի զինադադար, խաղաղ բնակչության համար մարդասիրական միջանցքների կազմակերպում և զինվորականների փոխանակման հատուկ բանակցությունների փուլ։