Երևանում բախվել են Opel-ն ու Hayasa մոտոցիկլը, մոտոցիկլավարը հոսպիտալացվել է
Արտակարգ Պատահար
Մայիսի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։55-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում բախվել են Opel մակնիշի ավտոմեքենան և Hayasa տիպի մոտոցիկլը, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարն էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խումբը, վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի և մոտոցիկլավարի ինքնությունը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ